Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐚𝐦𝐦𝐢𝐧𝐠 𝐟𝐨𝐫 𝐊𝐢𝐝𝐬. մեկնարկում է ծրագիր համակարգչային խաղերով և անիմացիաներով հետաքրքրվող պատանիների համար
News 23/02/2021 16:15

Մարտի 1-ին մեկնարկելու է «𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐚𝐦𝐦𝐢𝐧𝐠 𝐟𝐨𝐫 𝐊𝐢𝐝𝐬» դասընթացը։

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) սիրով հայտարարում են «Scratch» դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես անիմացիայի և ծրագրավորման ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ:

Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:

Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ և լրացրեք հայտաձևը։