News

Արցախի և Տավուշի երիտասարդներն այցելել են Ինժեներական քաղաք

Նախորդ շաբաթ Ինժեներական քաղաքում հյուրընկալված հերթական խումբն Արցախի և Տավուշի մարզի երիտասարդներն էին։

Այցելուները ծանոթացել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջխաղացման ուղղությամբ նախաձեռնվող և իրականացվող բազմակողմ ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին։

Առավել մանրամասն ներկայացվել են Ինժեներական քաղաք ծրագրի նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, արդեն իսկ իրականացվող կրթական ծրագրերն ու վերապատրաստման դասընթացները։ Քննարկվել է նաև Պոլիտիխնիկական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» նոր բազային ամբիոնի գործունեությունը, պատասխաններ տրվել երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցերին։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել նաև այցելելու Ինժեներական քաղաքի տարածքում գործող Տիեզերքի թանգարան, Science & Technology Museum Yerevan (Գիտության և տեխնիկայի թանգարան), որտեղ ծանոթացել են հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործություններին, նորարարություններին և գիտատեխնիկական նվաճումներին, և, ընդհանուր առմամբ, հայ գիտական ներուժին։

Share