News

Allins ֆինթեք ոլորտի ստարտափում գործ կա

Allins-ը ֆինթեք ոլորտի նորաստեղծ ստարտափ է և փնտրում է տնօրենի օգնականի՝ իր թիմին միանալու համար։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • ընկերության տարբեր գործընկերների հետ հարաբերությունների ապահովումը, անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակումը, ընկերության ներքին ինֆորմացիոն հոսքերի կազմակերպումը,
  • տնօրենի տարբեր հանձնարարությունների կատարումը,
  • ուսումնասիրությունների, հարցումների իրականացումը, դրանց արդյունքների գրանցումն ու վերլուծությունը,
  • մասնակցությունը ընկերության մարքեթինգային պլանի մշակմանն ու իրականացմանը՝ կազմակերպչական մասով:

Հաստիքը զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ Ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ տեխնոլոգիական կամ ֆինանսական ընկերությունում, հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն, համակարգչով աշխատելու բազային գիտելիքներ:

Ուղարկեք ձեր CV-ն office@allins.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև մարտի 3-ը: Աշխատավայրը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում է:

Share