News
25/02/2021 14:00
Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն են այցելել Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի ՏՏ հոսքի 11-րդ դասարանի աշակերտները: Այցելության նպատակն էր նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Աշակերտները՝ իրենց ուսուցիչների և մեր մասնագետների ուղեկցությամբ շրջել են շենքում, ծանոթել կենտրոնի գործառույթներին, կազմակերպվող կրթական ծրագրերին և իրականացվող աշխատանքերի բովանդակությանը:
ՎՏԿ-ից հայտնում են՝ այցելությունն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում՝ լի մասնագիտական խորհուրդներով և քննարկումներով, իսկ վերջում հյուրերը կիսվել են տպավորություններով՝ ցանկություն հայտնելով նորից այցելել կենտրոն: