Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի ՏՏ հոսքի սաներն այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
News 25/02/2021 14:00

Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն են այցելել Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի ՏՏ հոսքի 11-րդ դասարանի աշակերտները: Այցելության նպատակն էր նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

Աշակերտները՝ իրենց ուսուցիչների և մեր մասնագետների ուղեկցությամբ շրջել են շենքում, ծանոթել կենտրոնի գործառույթներին, կազմակերպվող կրթական ծրագրերին և իրականացվող աշխատանքերի բովանդակությանը:

ՎՏԿ-ից հայտնում են՝ այցելությունն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում՝ լի մասնագիտական խորհուրդներով և քննարկումներով, իսկ վերջում հյուրերը կիսվել են տպավորություններով՝ ցանկություն հայտնելով նորից այցելել կենտրոն: