News
25/02/2021 17:00
Նախորդ շաբաթվա ընթացքում «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում, ընթացիկ փուլի Գյումրու մասնակից կին ձեռներեցները հնարավորություն ունեցան ստանալու տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն` իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու նպատակով:
Հատկանշական է, որ տեխնիկական աջակցությունն այս անգամ տրամադրվեց ԳՏԿ շրջանավարտ դիզայնի և վեբ կայքերի մշակման մասնագետների կողմից:
Իրականացվել են նաև առցանց ձևաչափով հանդիպումներ՝ մյուս մասնակից թիմերի հետ։
Լուսանկարում ծրագրի Գրումրու մասնակից Alexandrapol’s digital history-ի թիմն է: