Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ձեռներեց կանայք նախաձեռնում են հագուստի վերամշակման գործընթացի իրականացում
News 26/02/2021 17:45

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

Վերջին տարիներին շատ են հնչեցվում կոչեր՝ աղբի/թափոնների վերամշակման ու բնապահպանության կարևորության մասին, իսկ «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակից թիմերից մեկը, կոչերի փոխարեն, նախաձեռնում է հագուստի վերամշակման գործընթացի իրականացում։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է հավաքել անպիտան կամ չօգտագործված հագուստ, տեսակավորել դրանք, այնուհետև վերամշակել` հումք ստեղծելով տարբեր արդյունաբերական արտադրատեսակների համար։ Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի վերամշակման գործընթացում ներդնել տեխնոլոգիական լուծումներ` այն առավել նորարական դարձնելու համար: