Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Full Stack ծրագրավորման անվճար դասընթաց՝ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար
News 01/03/2021 17:01

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ իրականացնում են Full Stack ծրագրավորման դասընթաց, որին կարող են մասնակցել Շիրակի և Լոռու մարզերում բնակվող՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։

Դասընթացն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։

Full Stack ծրագրավորման դասընթացը ներառում է՝

– HTML, CSS,

– JavaScript,

– Node.js,

– Պորտֆոլյոների և CV-ների կազմում։

Դասընթացը կմեկնարկի մարտի 25-ին: Գրանցման վերջնաժամկետը մարտի 23-ն է:

Դասընթացն իրականացվելու է հիբրիդային` առցանց և անցանց ձևաչափով։

Մասնակցության համար ծրագրավորման նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը: