ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի խոսնակ Նորա Խանաղյանին: Նորան աշխատում է Նյու Յորքում գործող Stratyfy ընկերությունում` որպես տվյալագետ: Ընկերությունը գործունեություն է ծավալում արհեստական բանականության ոլորտում և իր հաճախորդներին տրամադրում է կանխատեսող վերլուծություններ:
Նորան կխոսի շատ հետաքրքիր թեմայի շուրջ՝ ինչպես վերահսկել մոդելի կառուցման գործընթացը՝ հուսալի կանխատեսումներ և արդյունքներ ստանալու համար:
Հիշեցնենք՝ WiDS-Armenia գիտաժողովի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մասնակցության գրանցումը դեռ շարունակվում է:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: