Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի խոսնակ Նորա Խանաղյանին
News 02/03/2021 13:19

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի խոսնակ Նորա Խանաղյանին: Նորան աշխատում է Նյու Յորքում գործող Stratyfy ընկերությունում` որպես տվյալագետ: Ընկերությունը գործունեություն է ծավալում արհեստական բանականության ոլորտում և իր հաճախորդներին տրամադրում է կանխատեսող վերլուծություններ:

Նորան կխոսի շատ հետաքրքիր թեմայի շուրջ՝ ինչպես վերահսկել մոդելի կառուցման գործընթացը՝ հուսալի կանխատեսումներ և արդյունքներ ստանալու համար:

Հիշեցնենք՝ WiDS-Armenia գիտաժողովի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մասնակցության գրանցումը դեռ շարունակվում է:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Կապահովվենք նաև մասնակիցների երկկողմանի ուղևորափոխադրումը Երևանից և Գյումրիից դեպի ՎՏԿ: