Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թումոն մարտի 9-ից վերադառնում է օֆֆլայն աշխատանքի
News 02/03/2021 15:25

Թումոցիները մարտի 9-ից ամբողջությամբ վերադառնում են Թումո-լսարաններ: Ինքնուսուցման սեսիաները և դասընթացները կանցնեն Թումոյի տարածքում և այլևս հասանելի չեն լինի առցանց:
Կարևոր տեղեկություններ ուսանողների համար`

  • Եթե մինչ այս մասնակցել եք առցանց դասերին` մտեք Թումո-շավիղ տնից և ընտրեք ձեր նոր դասաժամերը, որոնցով կվերսկսեք ֆիզիկական դասերը:
  • Եթե արդեն սկսել եք մասնակցել դասերին Թումոյից, ուրեմն գնացեք Թումո ձեր դասի ժամին և տեղում Շավիղով հաստատեք դասաժամը կամ փոխեք այն:

Թումո կենտրոններում կապահովվեն և կպահպանվեն անհրաժեշտ բոլոր պայմանները և պահանջները.

  • մուտքը միայն դիմակով և ջերմաչափվելով,
  • 1 մետր ֆիզիկական հեռավորություն հարթակներում ու դասասենյակներում,
  • տարածքի պարտադիր ախտահանում յուրաքանչյուր դասաժամից առաջ,
  • ուժեղացված օդափոխություն,
  • Թումոյի անձնակազմի շաբաթական COVID թեստավորում: