Կարևորելով կիբեռանվտանգության դերը Հայաստանում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը CyHub Armenia-ի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «Տեղեկատվական անվտանգություն․ ներթափանցմամբ փորձարկման հիմունքները» անվճար դասընթացը՝ ՀԱՊՀ «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի ուսանողների համար։
Դասընթացի նպատակն է պատրաստել տեղեկատվական անվտանգության բարձրակարգ մասնագետներ և Պենթեսթերներ:
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի ուսանողները՝ անվճար հիմունքներով:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն տեղեկատվական անվտանգության հիմունքներին, հաքերային մոդելավորված հարձակումների տարբեր գործիքներին և ակնհայտ խոցելիությունների հայտնաբերման մեթոդներին։
Տեղերը սահմանափակ են, այնպես որ, անհրաժեշտ է գրանցվել:
Դասընթացավարը Վահագն Վարդանյանն է, ով այս ոլորտում ունի ավելի քան 10 տարվա փորձառություն և տպագրված շուրջ 10 հետազոտական աշխատություն։ Նա բացահայտել է «0day» խոցելիություններ՝ Oracle, SAP, Microsoft և այլ ծրագրային լուծումներում։ Վահագնը իրականացրել է անվտանգության հետազոտություններ այնպիսի հանրահայտ ընկերություններում, ինչպիսիք են IBM, SAP, Yandex և այլն։ Այժմ Վահագնը աշխատում է Positive Technologies ընկերությունում՝ որպես անվտանգության հետազոտող։