Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Տեղեկատվական անվտանգություն․ ներթափանցմամբ փորձարկման հիմունքները» դասընթաց՝ ՀԱՊՀ ուսանողների համար
News 03/03/2021 16:40

Կարևորելով կիբեռանվտանգության դերը Հայաստանում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը  CyHub Armenia-ի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «Տեղեկատվական անվտանգություն․ ներթափանցմամբ փորձարկման հիմունքները» անվճար դասընթացը՝ ՀԱՊՀ «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի ուսանողների համար։

Դասընթացի նպատակն է պատրաստել տեղեկատվական անվտանգության բարձրակարգ մասնագետներ և Պենթեսթերներ:

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի ուսանողները՝ անվճար հիմունքներով:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն տեղեկատվական անվտանգության հիմունքներին, հաքերային մոդելավորված հարձակումների տարբեր գործիքներին և ակնհայտ խոցելիությունների հայտնաբերման մեթոդներին։
Տեղերը սահմանափակ են, այնպես որ, անհրաժեշտ է գրանցվել:

Դասընթացավարը Վահագն Վարդանյանն է, ով այս ոլորտում ունի ավելի քան 10 տարվա փորձառություն և տպագրված շուրջ  10 հետազոտական աշխատություն։ Նա բացահայտել է «0day» խոցելիություններ՝ Oracle, SAP, Microsoft և այլ ծրագրային լուծումներում։ Վահագնը իրականացրել է անվտանգության հետազոտություններ այնպիսի հանրահայտ ընկերություններում, ինչպիսիք են IBM, SAP, Yandex և այլն։ Այժմ Վահագնը աշխատում է Positive Technologies ընկերությունում՝ որպես անվտանգության հետազոտող։