News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Լիլիթ Գաբրիելյանին

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ խոսնակին՝ Լիլիթ Գաբրիելյանին, ով DISQO Armenia ընկերությունում առաջատար ծրագրավորող-ինժեներ է: Նա կխոսի Տվյալագիտության թիմերում համագործակցության կազմակերպման մասին:

Հիշեցնենք՝ WiDS-Armenia գիտաժողովի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մասնակցության գրանցումը դեռ շարունակվում է:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share