News
03/03/2021 14:10
«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում փետրվարի 27-ին տեղի է ունեցել հանդիպում Արմինե Ափինյանի հետ ISTC կենտրոնում՝ «Սոցիալական մեդիա մարքեթինգ» թեմայով:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է սոցիալական մեդիա ռազմավարության մշակման փուլերն ու տեխնիկաները:
Արմինեն ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգում, այդ թվում՝ ՏՏ ուղղվածության մի շարք տեղական և միջազգային նախագծերի շրջանակում: