Categories: News

ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Լիլիթ Յոլյանին

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Լիլիթ Յոլյանին:

Լիլիթը տվյալագետ է SmartClick ընկերությունում Deep learning և Computer vision ուղղություններով։ Նա նաև ասպիրանտ է և ներկայումս հետազոտություններ է կատարում քաղաքային տվյալագիտության ոլորտում: Նրա ելույթի թեման է «AI: Learning to Learn as Humans Do», որի ընթացքում նա կներկայացնի համակարգչային տեսության տեխնիկաները, որոնք սովորեցնում են մոդելներին, թե ինչպես սովորել, ոչ թե սովորեցնել տվյալներ։

Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Share