ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Նանե Դադալյանին, ով աշխատում է Հայաստանում հիմնադրված աշխարհահռչակ PicsArt Armenia ընկերությունում:
Նանեն տվյալագետ է, փորձում է տվյալների միջոցով բարելավել աշխարհի լավ կողմերը և ստեղծել արտադրանքի փոփոխության երկարաժամկետ ռազմավարություն:
Իր ելույթի թեման է՝ «Պարզության ավելացումը ապագայում՝ տվյալների և փորձերի միջոցով», որի ընթացքում նա կցուցադրի արտադրանքի ստեղծման վերաբերյալ տվյալների վրա հիմնված մոտեցումները՝ հասկանալու համար օգտագործողի կարիքները և տվյալների միջոցով իրական հաջողության սահմանումը:
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: