News
11/03/2021 13:34
ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Լիլիթ Պետրոսյանին, ով ուսանում է կիրառական մաթեմատիկա՝ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում:
Իր ելույթի ընթացքում Լիլիթը կօգնի պատկերացում կազմել տվյալագիտության կարևորության և կիրառության մասին` ճգնաժամերի, հանրային առողջության և բժշկության մեջ, ներկայացնելով «Տվյալագիտություն. Ճգնաժամերի և առողջապահության կառավարում» թեման։
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: