ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Ջուլիետա Թարխանյանին, ով աշխատում է աշխարհահռչակ SoloLearn կազմակերպությունում որպես տվյալագետ և զուգահեռաբար դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
Ջուլիետայի ելույթը նվիրված է «Data Visualization: What is it and why it matters?» թեմային, որի շրջանակում նա կներկայացնի տարբեր հետաքրքիր փորձարկումներ՝ կիրառելով տվյալների պատկերման մեթոդները։
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: