Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
SoftConstruct-ը ներկայացրել է PandaMR և Hoory նորարական տեխնոլոգիական հարթակները
News 11/03/2021 16:51

SoftConstruct-ը ներկայացնում է PandaMR և Hoory նորարական տեխնոլոգիական հարթակները:

PandaMR-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել վիրտուալ ցուցահանդեսներ, կոնֆերանսներ ու հանդիպումներ: Իդեպ, PandaMR-ը հապավում է և կապ ունի պանդեմիա եզրույթի հետ: Համավարակի պատճառով աշխարհն անցավ հեռավար աշխատանքի և ուսուցման, ինչը անհրաժեշտություն առաջացրեց զարգացնել այսօրինակ հարթակները: Հենց այսպես էլ զարգացավ PandaMR հարթակը:

Hoory-ն աշխատումէ  արհեստական բանականությամբ: Այն բավականին խելացի ձայնային օգնական է: Hoory-ն ձեր փոխարեն կարող է պատասխանել նամակներին, իհարկե, այնպես, ինչպես ինքներդ եք նրան սովորեցրել: Hoory-ն կարող է ամբողջությամբ կառավարել հաճախորդների սպասարկումը. Hoory-ն խելացի է, հասկացող և նույնիսկ կարող է ինքնուրույն տվյալներ գեներացնել և օգտվել դրանցից՝ ըստ անհրաժեշտության: Ավելին՝ Hoory հարթակը օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել նաև սեփական վիրտուալ կլոնը: Դուք կարող եք ընտրել նրա սեռը և ձեր Hoory-ին սովորեցնել այն ամենը, ինչ ինքներդ գիտեք, և ձեր վիրտուալ օգնականը կսկսի ձեր փոխարեն պատասխանել նամակներին և կրկնօրինակել ձեր օնլայն վարքը: Բայց սա հիմնադիրների առաջիկա ծրագրերից են:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը PandaMR-ից անձամբ օգտվել է: Գոհ է: Իսկ Hoory-ի դեպքում կարևոր է համարում, որ այն ընդլայնի աշխարհագրությունը: Մասնագետը կարծում է, եթե նույնիսկ այս ստարտափը տեղական բիզնես-շրջանակում չարժանանա ակնկալված ուշադրությանը, միևնույնն է, այն հետաքրքիր նախաձեռնություն է ու կարևոր է, որ Հայաստանում ստեղծվեն պրոդուկտներ, որոնք ամբողջ աշխարհում կարող են տարածվել:

Շնորհանդեսի վերջում համագործակցության հուշագիր կնքվեց SoftConstruct-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև: Ըստ այդմ՝ ընկերությունն ուսումնառության շրջանակում կաջակցի մի շարք ուսանողների, իսկ PandaMR հարթակը կներդրվի համալսարանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացում:

Փոխգործակցության հուշագիր կնքվեց նաև Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ: Այսպիսով, SoftConstruct-ը և Ստարտափ Արմենիա-ն համատեղ կկազմակերպեն նոր աննախադեպ ձևաչափով միջոցառումներ PandaMR հարթակում:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի նախագիծ է ի հայտ եկել, որովհետև վստահ եմ՝ կա շանս, որ առաջիկայում համաշխարհային մասշտաբով Հայաստանը կարող է հենց միայն PandaMR-ով շատ լավ ներկայացված լինել», – ասում է Ստարտափ Արմենիա-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: