![ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Շահանե Առուշանյան](https://starthub.am/pub/uploads/2021/03/159365892_3876793405674589_294423871184221722_n.png)
ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Շահանե Առուշանյանին, ով տվյալագետ է Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնում և ունի փորձառություն Time series analysis, Churn analysis և Natural language processing ուղղվածություններում։
Տվյալագիտության ոլորտում աշխատելու մոտիվացիան նա համարում է ամեն օր արժեքավոր փոփոխություններ կատարելու հնարավորությունը։
Շահանեի ելույթը նվիրված է «Enterprise data science» թեմային, որի ընթացում նա կներկայացնի դրա առավելությունները` սկսած գործառնական արդյունավետությունից և նոր հնարավորությունների բացահայտումից, մինչև էական արժեքի ստեղծում։
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: