Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
«Կանայք տվյալագիտության մեջ» գիտաժողովը կհամախմբի ոլորտի կին մասնագետներին
News 12/03/2021 17:30

Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS Armenia) միջազգային գիտաժողովը, որի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ, ինչպես նաև տվյալագիտության նորարարությունները ներդնել ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ ցույց տալով դրանց կիրառելիությունը:

2015թ.-ից սկած Սթենֆորդի համալսարանի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։ Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր է դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան։

Գիտաժողովն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ISTC-ի և Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում:

Գիտաժողովը կանցկացվի «Տվյալների բացահայտում՝ նոր հորիզոնների համար» խորագրով և կներկայացնի տվյալագիտության ոլորտի լավագույն փորձը, նախաձեռնություններն ու նոր գործիքների ներդրումը: Այն կօգնի բացահայտել Հայաստանում և աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում, ներառյալ՝ բիզնեսը, արդյունաբերությունը,  ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, առողջապահությունը և այլն։

Գիտաժողովին զուգընթաց կկայանա նաև WIDS ցուցահանդես, որին կմասնակցեն տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ ոլորտների մի շարք ընկերություններ ու հաստատություններ՝ ներկայացնելով իրենց լուծումներն ու արտադրանքը: Դրանք են DataArt Armenia, Krisp, SmartClick AI, ZERØ, Labz Ai ընկերությունները,  PMI Հայաստան Գիտահետազոտական կենտրոնը եւ «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:

Կազմակերպիչները նշում են, որ գրանցվողների աննախադեպ մեծ թիվ է եղել, սակայն, համավարակային իրավիճակով պայմանավորված, բոլորի ֆիզիկական մասնակցությունը հնարավոր չի եղել ապահովել, ուստի վերջինները միջոցառմանը կկարողանան հետևել առցանց եղանակով:

Միջոցառման օրակարգին ծանոթանալու համար հարկավոր է այցելել այստեղ:

WiDS Armenia գիտաժողովի խոսնակները միջազգային և տեղական ընկերություններից հրավիրված կին տվյալագետներ են, որոնք մեծ սիրով և ոգևորությամբ ընդունել են հրավերը:

Խոսնակներն ու նրանց կողմից ներկայացվող թեմաներն են՝

  • Նորա Խանաղյան (Stratify) – Transparent Machine Learning and how to ‘X-ray’ black box ML models
  • Նարինե Այվազյան (ZERØ) Data: values and challenges
  • Դիանա Ալավերդյան (SEF) – Business based on data and
  • Անուշ Ղամբարյան (Higher School of Economics) – Neurocomputational modeling of decision-making in uncertain and volatile environments
  • Լիլիթ Պետրոսյան (Data Point / UC Berkeley) – Data Science: Crisis and Health Management
  • Մարալ Շահվերդյան (SmartClick)- Data Ethics
  • Նանե Դադալյան (PicsArt) – Adding clarity to future with data and experimentation
  • Մանանա Հակոբյան (Datapoint Armenia)- Data for Social Good in the world and in Armenia
  • Լիլիթ Գաբրիելյան (DISQO) – Creating bridges in data teams
  • Ջուլիետա Թարխանյան (SoloLearn) – Data Visualization: What is it and why it matters?
  • Մարիան Թոմաս (Zynga) – Digital Identity for Advertising
  • Լիլիթ Հակոբյան (PicsArt) – Recommender Systems
  • Լիլիթ Յոլյան (SmartClick) – AI: Learning to Learn as Humans Do
  • Անահիտ Հովհաննիսյան (University of Cambridge) – Leveraging data on modern and ancient genomes to study genetic history of Armenia
  • Հասմիկ Գալստյան (Labz.Ai) – Model deployment
  • Շահանե Առուշանյան (PMI Science) – Enterprise data science
  • Անուշ Մարտիրոսյան (Krisp) – Data quantity vs quality

Հավելենք, որ գիտաժողովի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտարածվեն առցանց հարթակներով: