News
13/03/2021 12:04
Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսում է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:
Շարքի առաջին հերոսը SuperAnnotate-ի համահիմնադիր և տնօրեն Տիգրան Պետրոսյանն է, որի հետ զրույցի ընթացքում քննարկվել է հայկական ամենահեղինակավոր ստարտափներից մեկի՝ SuperAnnotate-ի ստեղծած տեխնոլոգիան, պրոդուկտը, ոլորտը, բիզնես մոդելը:
MARS փոդքասթը նաև հրաշալի մոտիվացիոն առիթ է ներկայացնելու հաջողության հասած մարդկանց, որոնք նախագիծը սկսել են զրոյից՝ առանց փորձ ու միջոցներ ունենալու:
Ի դեպ, Տիգրան Պետրոսյանը հյուրընկալվել է նաև Starthub Armenia-ի Starthub Offline նախագծին: Շարքի «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն» քննարկումից մի հատված կարող եք դիտել այստեղ: