Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական PicsArt-ը և ServiceTitan-ը Forbes-ի՝ Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում
News 15/03/2021 18:00

Ստարտափերը հայտնի են իրենց աշխատակիցներին միջինից բարձր հավելավճարներ առաջարկելով։ Դրանք կարող են լինել մատակարարվող հիանալի լանչի կամ այլ բոնուսների տեսքով։ Սակայն ի՞նչ է պատահում, երբ այդ ամենը այլևս հնարավոր չէ համաճարակի պայմաններում։ Այդ պատճառով Ամերիկայի լավագույն սթարթափների գործատուները պետք է ամրապնդեին իրենց դիրքերը աշխատակիցների շրջանում։ Նրանց ներգրավվելու և հետաքրքրելու ուղին վիրտուալ խաղերը, դասընթացները և աջակցության ծրագրերն էին։ Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է ցանկ, որում կարելի է գտնել 500 ընկերություն, որոնք հաջողել են վիրտուալ աշխարհ տեղափոխել իրենց աշխատակիցներին։

Forbes-ը համագործակցել է Statista շուկայի հետազոտական ընկերության հետ, որպեսզի պարզի՝ որոնք են այն գործող և նորաստեղծ ընկերությունները, որոնց աշխատակիցները ամենաշատն են հավանել գործատուներին։ Սա ամերիկյան ամենալավ սթարթափների գործատուների ամենամյա վարկանիշավորման երկրերդ դասակարգումն (վարկանիշավորումն) է։

Ցուցակը ստեղծվել է գնահատելով 2500 ընկերություն, որոնք նվազագույնը 50 աշխատակից ունեն։ Ընտրությունը կատարվել է երեք չափանիշների հիման վրա՝ գործատուր հեղինակություն, աշխատակցի բավարարվածություն և աճ։

Ցուցակում ընդգրկված են հայկական երկու ընկերություն՝ Picsart-ը և ServiceTitan-ը։

2012-ին հիմնադրված հայկական Picsart ընկերությունը տարվա լավագույն գործատուների ցանկում 93-րդն է։ Ընկերությունը հիմնադրվել է Հովհաննես Ավոյանի, Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի կողմից։ PicsArt-ը  մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: Այն 20 ամենաշատ ներբեռնում ունեցող հավելվածներից մեկն է։ PicsArt վիզուալ ստեղծագործման աշխարհի ամենախոշոր պլատֆորմը 2020-ին ձեռք է բերել  D’efekt ընկերության և վիդեո էֆեկտների հավելվածը: Այս ստարտափը բազմիցս ներկայացվել է որպես Apple-ի «Օրվա հավելված» և առաջարկում է շարժման վրա հիմնված վիդեո էֆեկտներ:  PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաև Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:

Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը ցուցակում 116-րդն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2013-ին։ Գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում  է։ Միայն այնտեղ կա 950 աշխատակից։ Տեղեկացնենք նաև, որ ընկերությունը ներկայացված էր նաև Forbes-ի 2020թ. Cloud 100 ցուցակում, որում 11-րդն է։ Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ServiceTitan ընկերությունը 2020թ. մայիսին գնահատվել է 2.25 միլիարդ դոլար։ Նշենք, որ ServiceTitan-ը հայերի կողմից հիմնադրված առաջին «միաեղջյուրն» է

Ի դեպ, Forbes-ի ցանկը գլխավորում է 2016-ին հիմնադրված Hiya ստարտափը։ Ինչ ստարտափ ընկերություններ են ներկայացված ցուցակում, ծանոթացեք այստեղ։