Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
DISQO և ԱՏՁՄ. տեխնոլոգիական դասընթացներ՝ Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է
News 23/03/2021 14:13

Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO ընկերության ավագ մասնագետները։ Դասընթացները տևելու են 4 ամիս և դրանց մասնակցությունն անվճար է։ Գրանցումն արդեն բաց է, իսկ տեղերը՝ սահմանափակ։

Ծրագրի ավարտին կանցկացվի թեստավորում, որտեղ գերազանց արդյունք դրսևորելու դեպքում հնարավորություն կտրվի փոխադրվել հաջորդ կրթական փուլ՝ DISQO-ում իրականացվելիք փորձաշրջանին մասնակցելու հնարավորությամբ։ «Հուսով ենքոր մասնակիցներից գոնե մեկը կամ երկուսը հետագայում կհամալրեն մեր թիմը DISQO-ումու դրա համար մենք պատրաստ ենք տալ առավելագույնը մեր փորձից և գիտելիքից։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք պատրաստակամություն և սովորելու մեծ ցանկություն մասնակիցներիցառանց որոնց դժվար կլինի հաջողել ոչ միայն դասընթացներումայլ նաև աշխատաշուկայում»,– հավելեց «Gate to Product Managemet» կուրսի դասընթացավար Իսսան։

Դասընթացը հասանելի է լինելու թե՛ առցանց և թե՛ առկա ձևաչափերով, ուստի չկա աշխարհագրական սահմանափակում, և կազմակերպիչները ակնկալում են նաև գրանցումներ ստանալ ՀՀ մարզերից։ «Ծրագիրը կազմել ենք պրակտիկ բովանդակությամբորպեսզի դրանք օգնեն մասնակիցներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ՏՏ աշխատաշուկա մտնելու և հաջողելու համար»,- կիսվեց «Basics to Java» կուրսի դասընթացավար Լիլիթը Գաբրիելյանը։  Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի կամ թեստավորման արդյունքում, որն անցկացնելու է ԱՏՁՄ թիմը։

Սա DISQO-ի թվով երկրորդ համագործակցությունն է այս տարվա ընթացքում պատերազմից տուժած անձանց աջակցելու համար։ Առաջինը հունվարին իրականացրած «Adopt a family» ծրագիրն էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն աջակցելու նպատակով։ «Մենք այսպես ասած «որդեգրեցինք» 21 ընտանիքի վերաբնակեցման հոգսերի մի մասը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Այս ծրագրին մասնակցեցին ոչ միայն հայաստանյան գրասենյակի աշխատակիցներըայլև մեր թիմակիցներն ԱՄՆիցովքեր համատեղ ջանքերով և ընդամենը մեկ օրում 12.800 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին։ Ուստի կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել թե՛ մեր գործընկերներին և թե՛ թիմակիցներին՝ այս նախագծերն իրականացնելուն նպաստելու համար»,- եզրափակեց DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։