Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արտավազդ Մինասյան. Ներդրու՞մներ, թե՞ բիզնեսի բաժնեմասի վաճառք
News 23/03/2021 18:30

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը գրառում է արել «Ներդրու՞մներ, թե՞ բիզնեսի բաժնեմասի վաճառք» վերտառությամբ: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սկսենք նրանից, որ ստարտափն այն բիզնեսն է, որը շատ մեծ շուկայում ունի շատ արագ աճի հնարավորություն։ Դասական դեպքը, երբ երեք տարում հասնում ես 1 միլիոն դոլարի վաճառքների, հետո ամեն տարի աճում ես տարեկան 3 անգամ, յոթ տարի հետո ունես 100 միլիոն դոլարի վաճառք, և դեռ պահպանում ես տասնապատիկ աճի պոտենցիալը։
Այդպիսի ընկերությունը սովորաբար արժենում է մի քանի միլիարդ դոլար և տեղակայվում է ֆոնդային բորսայում։
Եթե ունես 7 տարում 100 միլիոն դոլար հասնելու պլան, անհրաժեշտ է արագորեն ֆինանսական հսկայածավալ միջոցներ ներգրավել և հետևաբար վաճառել բաժնեմասեր։

Ստարտափի հիմնական հակառակորդը ժամանակն է, եթե չհասցրեցիր իրականացնել այդ գերնպատակը, մեկ ուրիշը մոտ հաստատ կստացվի։

Հ.Գ. – Նոր ստեղծվող բիզնեսների ընդամենը 0.05%-ն է ստանում վենչուրային ներդրում և ձգտում միլիարդի»: