Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Մեկնարկում է InVent 2.0-ը. ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 7-ն է
News 24/03/2021 16:30

Իր գործունեության առաջին 3 տարիների ընթացքում FAST հիմնադրամն իր ծրագրերի միջոցով ներգրավել է ավելի քան 4,600 շահառուների, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների, ձեռներեցների, ստարտափների և քաղաքականություն մշակողների։

Հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով արված աշխատանքն ու ծանուցելով InVent 2.0-ի մեկնարկը:

«Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել հետազոտողների համար, որոնց միջոցով ֆինանսավորում ենք տրամադրել 43 հետազոտողների, աջակցել ենք միջազգային 21 համագործակցային հետազոտական ծրագրերի և Հայաստանում հյուրընկալել ենք օտարերկրյա մոտ 100 հետազոտողների։ Մի քանի նախագծերի ադյունքում 25 այց է կազմակերպվել միջազգային լաբորատորիաներ, և մոտ 70 գիտական աշխատանքներ են ստեղծվել, որոնցից 50-ն արդեն հրատարակվել են միջազգային հանդեսներում։ 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է իր նորարարության վենչուրային ծրագրի երկրորդ փուլը՝ InVent 2.0-ը՝ թիրախավորելով այն անհատներին, ովքեր հետաքրքրված են իրենց մասնակցությունն ունենալ արհեստական բանականության հենքով ստարտափներում։ Սա կրթության և զարգացման հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտու սահմաններից։ 

Ծրագիրը համախմբում է տարբեր ոլորտներից մարդկանց՝ միանալու արհեստական բանականության ոլորտի մասնագետների հետ և աշխատելու FAST-ի սեփական մեթոդաբանությամբ մշակած և առաջարկած մարտահրավերների շուրջ։ Ծրագրի առաջին փուլում այս մարտահրավերները վերածվում են բիզնես գաղափարների, իսկ հետագա փուլերի ընթացքում թիմերն աշխատում են քոուչների հետ իրենց ստարտափները զարգացնելու և նախատիպի ֆինանսավորման համար փիչինգին պատրաստվելու նպատակով։ Ամերիաբանկը նույնպես միացել է ծրագրին և ոլորտում առկա մարտահրավերներ է տրամադրելու թիմերին լուծումներ ստանալու նպատակով։ 

«InVent 1.0-ի շրջանակներում մեր ստարտափները նախատիպի ստեղծման համար ստացել են 5,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, գրանցել են իրենց նոր կազմակերպությունները և այժմ գտնվում են նախատիպի մշակման և փորձարկման փուլում,- նշում է FAST-ի նորարարությունների վերլուծաբան Աննա Խաչատրյանը,- մենք հետևում ենք նրանց զարգացումներին InVent-ի համար հաջող շարունակականություն ապահովելու նպատակով։ InVent 2.0-ի ընդհանուր և կրթական ծրագրերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է մեծացնել մեր հաղթող թիմերի հնարավորությունները մտնելու աքսելերացիոն փուլ»։ 

Տասնհինգշաբաթյա այս ծրագիրը բաց է ինչպես անհատների, այնպես էլ թիմերի համարերկու դեպքում էլ մասնակիցներն աշխատելու են FAST-ի կողմից առաջարկված գաղափարների վրա։ InVent 2.0-ի դասընթացները նախատեսվում են շաբաթական երկու անգամ երեկոյան ժամերին, որպեսզի մասնակիցները կարողանան համատեղել ծրագիրն իրենց առօրյայի հետ։ FAST-ը մեծ նվիրվածություն է ակնկալում InVent 2.0-ի մասնակիցներից` դիտարկելով InVent-ը որպես մասնագիտական փոփոխություններ բերող հնարավորություն։ 

Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․-ի ապրիլի 7-ը ներառյալ»։