Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական ServiceTitan տեխնոլոգիական ընկերությունը գնահատվել է 8.3 մլրդ դոլար
News 27/03/2021 12:25

Ամերիկյան Forbes պարբերականը տեղեկացնում է, որ հայ հիմնադիրներով առաջին միաեղջյուր (Unicorn) ServiceTitan տեխնոլոգիական ընկերությունը ներդրումների վերջին շրջափուլի արդյունքում գնահատվել է 8.3 մլրդ դոլար։

Ընկերությունը ներդրումների հերթական փուլի արդյունքում (Series F) ներգրավել է 500 մլն դոլար Tiger Global և Sequoia Capital Global Equities ֆոնդերի կողմից։ Մինչ այս ընկերությունում ներդրումներ էին իրականացրել Battery Ventures, Bessemer Venture Partners, Dragoneer Investment Group, Durable Capital, ICONIQ, Index Ventures և T. Rowe Price ֆոնդերը։

ServiceTitan-ը unicorn-ի տիտղոս «նվաճեց» դեռևս 2018թ. նոյեմբերին, երբ գնահատվեց 1.65 մլրդ դոլար։ ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Ընկերությունը հիմնադրվել է հայազգի Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից։ Երկուսն էլ Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներ են։

Ընկերությունը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում, որտեղ աշխատում է 150 մասնագետ։