Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Շուտով մեկնարկելու է Drone EduLab ծրագրի առաջին փուլը
News 31/03/2021 14:00

Միացյալ նահանգներում կանայք կազմում են դրոնի հավաստագրված օդաչուների ընդամենը 6%-ը։ ԱՄՆ-ում մի շարք ընկերություններ իրենց նպատակն են դրել փոխել այս թիվն ու հնարավորինս մեծ թվով կանանց ներգրավել դրոնաշինության ոլորտում:

Շուտով մեկնարկելու է Drone EduLab ծրագրի առաջին փուլը, որին կարող են մասնակցել 13-17 տարեկանները: Ծրագրի կազմակերպիչները նույնպես խրախուսում են աղջիկների մասնակցությունը դասընթացին։ Գուցե հենց դուք եք մեր վաղվա դրոնի օդաչուները, ովքեր կզարգացնեն մեր երկրի պաշտպանությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, մշակույթն ու արտադրությունը հենց դրոնների միջոցով։

Ծրագրի նպատակն է կրթության միջոցով մեքենայական տեխնոլոգիաները ավելի մոտեցնել երիտասարդ սերնդին։

Առաջին փուլի ընթացքում, որը տևելու է 4 ամիս, երեխաներն ուսումնասիրելու են դրոնաշինությունը, սովորելու են ծրագրավորում, պատրաստելու և տարբեր հրամաններ տալով՝ օդ են բարձրացնելու իրենց առաջին դրոնները:

Երկրորդ 4 ամիսները նվիրված են ռոբոտաշինությանը։ Այս ընթացքում երեխաներն էլ ավելի են զարգացնելու իրենց ծրագրավորման գիտելիքները, որի շնորհիվ էլ կկարողանան տարբեր հրամաններ տալ իրենց ռոբոտներին։

Անկախ այն բանից, թե ծրագրի իրականացման համար որքան գումար է ներդրվում, այնուամենայնիվ ծրագիրն իրականացնող թիմը որոշել է՝ առաջին փուլին գրանցվող առաջին 4 խմբերը կստանան 70% զեղչ և կմասնակցեն ծրագրին ամսական ընդամենը 9,999 դրամով:

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Հիշեցնենք՝ Drone EduLab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։