Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
CyHub Armenia-ի հերթական վեբինարի բանախոսը Փոլ Ասադուրյանն է
News 31/03/2021 15:50

CyHub Armenia-ի հաջորդ առցանց միջոցառումը բաց թողնել պարզապես չի կարելի. բանախոսը Փոլ Ասադուրյանն է, որը կպատմի հաքերների մշակույթի և մտածելակերպի մասին, քանի որ հաքերային գործունեությունը հաճախ սխալ կերպ է ընկալվում մարդկանց կողմից: Իրենց հերթին, մարդիկ վախենում են հաքեր դառնալ կամ զբաղվել տեղեկատվական անվտանգության ոլորտում կարիերայով, քանի որ կարծում են, որ իրենք դրա համար չեն ստեղծված կամ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ:

Վեբինարը հնարավորություն կտա այլ տեսանկյունից նայել հաքերային մշակույթին, դիտարկել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած հաքերային նախադեպերը, սովորել ներազդել հաքերների նոր սերնդի ձևավորմանը։

Փոլ Ասադուրյանը CyberRisk Alliance-ի կողմից ձեռքբերված Security Weekly-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Փոլն իր կարիերան սկսել է վիճակախաղային ընկերությունում՝ որպես անվտանգության մասնագետ, անուհետև սկսել է անվտանգության ծրագրեր իրականացնել համալսարանում: Փոլը տիրապետում է գրոհային հմտությունների՝ ներթափանցման փորձարկող աշխատելով (Penetration Tester): Tenable Network Security-ում աշխատելու տարիներին Փոլը ստեղծել է նյութերի ամբողջական գրադարան՝ խոցելիությունների կառավարման թեմայով։

Վեբինարին միացեք ապրիլի 8-ին՝ 19:00-ին, բայց մինչ այդ գրանցվեք այստեղ: