Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արմաթ ինժեներական լաբորատորիա կհիմնադրվի Քարահունջ գյուղում
News 31/03/2021 17:00

ԱՏՁՄ-ի և միության անդամ հանդիսացող Instigate Mobile CJSC, VMware Armenia ընկերությունների թիմերի ջանքերով՝ FORMULA GORIS | ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ կոնֆերանսի շրջանակներում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հիմնադրվելու է Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենա FORMULA GORIS (Ֆորմուլա Գորիս) 2-օրյա կոնֆերանսը։ Այն միտված է Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին փոխանցել թվային մարքեթինգի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ և գործիքակազմ։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել և հաջողության հասնել՝ ապրելով և աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։

Սպասվող իրադարձության մասին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ: