Ապրիլի 3-ին կանցկացվի DigiCode 2021 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակչը, որը տեղի կունենա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Կրիայ օլիմպիադան», որի ընթացքում մասնակիցները կլուծեն բազմազան մաթեմատիկական խնդիրներ։ Օլիմպիադան կխթանի երեխաների շրջանում հետաքրքությունը և սերը դեպի մաթեմատիկա և կամրապնդի ստացված գիտելիքները։
Մրցույթի Լոռու մարզային փուլի հաղթողները կստանան հնարավորություն մասնակցելու մայիսին կայանալիք DigiCode 2021 հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։
խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը,
աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի,
բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները
Միջոցառումը կազմակերպում է ԱՏՁՄ-ն՝ VXSoft-ի հովանավորությամբ և ՁԻՀ-ի, ՎՏԿ-ի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: