News

ՎՏԿ-ում անցկացվել է Full Stack ծրագրավորում դասընթացի թեստավորման փուլը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Full Stack ծրագրավորում դասընթացի թեստավորման փուլը: Շուտով կմեկնարկեն դասընթացները և մեր զինվորները կանեն իրենց առաջին քայլերը IT ոլորտին միանալու և աշխատանք գտնելու ուղղությամբ:

Նշենք,որ դասընթացն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ`անվճար հիմունքներով։

Share