Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ձեռներեց կանայք նախաձեռնել են տաքացվող բաճկոնների արտադրություն Հայաստանում
News 05/04/2021 18:10

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը պարբերաբար ներկայացնում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։ Այս անգամ կներկայացնենք  Աքսելերացիայի առաջին փուլի հաղթող՝ Գոհար Հովհաննիսյանի թիմի W’Arm բիզնես գաղափարը, որը նախատեսում է տաքացվող բաճկոնների արտադրություն Հայաստանում:

Նմանատիպ տաքացվող բաճկոնները լայն կիրառություն ունեն աշխարհի տարբեր երկրներում, ամենամեծ սպառման շուկան ԱՄՆ-ում է: Այսպիսի բաճկոնները հարմար կլինեն ձմեռային սպորտաձևերով զբաղվող անձանց, զինվորականների և արտաքին շինարարական աշխատանք իրականացնող մասնագետների համար: Ցուրտն այլևս խնդիր չէ, երբ կա վստահելի լուծում: