News

CyHub Armenia-ն մեկնարկում է «Անվտանգ ու հուսալի համակարգերի ստեղծում» անվճար դասընթացերի շարքը

Մեկնարկում է «Անվտանգ ու հուսալի համակարգերի ստեղծում» անվճար դասընթացերի շարքը:

Անվտանգ ծրագրավորումը ծրագրավորաման կարևորգույն տարրերից մեկն է և օգնում է նվազեցնել ծրագրի խոցելի կողմերն ու ռիսկերը:

Դասերի ընթացքում կսովորեք կիբեռհարձակումների պատճառներն ու հնարավոր ելքերը, կպարզեք՝ որքանով է խոցելի ձեր գրած ծրագիրը և ինչպես կանխարգելել և պաշտպանված դարձնել ծրագրային համակարգերը:

Դասընթացը վարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, Picsart ընկերության Engineering Manager Վահագն Վարդանյանը։

Դասերին կարող եք մասնակցել առցանց՝ ինչպես live տարբերակով, այնպես էլ դասընթացի ավարտից հետո դիտել տեսագրությունը: Դասերը հասանելի կլինեն CyHub Armeniaյութուբյան ալիքում:

Դասընթացի կմեկնարկի ապրիլի 20-ին: Դասընթացի ավարտից հետո կկարողանաք կիրառել ստացված գիտելիքները ծրագրերի մշակման բոլոր փուլերում և արդյունքում ստեղծել անվտանգ ծրագրային համակարգեր։

Share