Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
GDG Yerevan համայնքը և PicsArt Armenia-ն համատեղ մեկնարկում են Android Study Jams միջոցառումների շարքը
News 08/04/2021 18:15

Երբևէ լսե՞լ եք Kotlin ծրագրավորման լեզվի մասին։ Հետաքրքրվե՞լ եք, թե ինչպես կիրառել այն Android հավելվածներ ստեղծելու համար։

GDG Yerevan համայնքը և PicsArt Armenia-ն համատեղ կազմակերպում են Android Study Jams միջոցառումների շարքը, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ուզում են սովորել ստեղծել Android հավելվածներ Kotlin լեզվով։ Միջոցառման ծրագիրը մշակվել է Google ընկերության կողմից։

Փորձառու մենթորները կպատմեն ձեզ Kotlin-ի և Android ծրագրավորման մասին, կսովորեցնեն ստեղծել բազմակի layout-ներ, օգտատերերի ինտերակտիվություն ավելացնել ձեր հավելվածներին, կառուցվածքային կոմպոնենտներ, տվյալների բազաների ստեղծում Room գրադարանով և այլն։

Android Study Jams միջոցառումները բաղկացած են մի քանի մոդուլներից, որոնք ունեն կոդլաբեր և ավարտվում են վիկտորինաներով։ Վերջիններս հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցը ստանում է բեյջ և միայն բոլոր բեյջերը հավաքելու դեպքում ստանում է միջոցառումը հաջողությամբ ավարտելու վկայական։

Շտապեք գրանցվել (ուշադիր լրացրեք վիկտորինայի հարցերի պատասխանները)։ Միայն 30 մասնակիցներ են հնարավորություն ստանալու մասնակցել offline հանդիպումներին PicsArt Armenia-ի գրասենյակում։ Ի դեպ, միջոցառմանը կարող եք նաև հետևել ուղիղ միացմամբ՝ YouTube-յան ալիքում։

Այս միջոցառումը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ծրագրավորման փորձ և ծանոթ են Java կամ Kotlin ծրագրավորման լեզուներից մեկին։ Միայն գրանցման վիկտորինան հաջողությամբ անցած և միջոցառմանը offline մասնակցած մարդիկ կստանան միջոցառումը հաջողությամբ ավարտելու վկայական։