![«Առաջընթաց» կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները քննություններ են հանձնել](https://starthub.am/pub/uploads/2021/04/169990004_3584202815018855_2554775356314850834_n-1280x855.jpg)
News
08/04/2021 15:40
PicsArt Armenia-ից հայտնում են՝ ապրիլի 2-ին անցկացվել է «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին քննությունը՝ Algorithm դասընթացի հիման վրա, որին մասնակցել է առաջին խմբի 25 մասնակից:
Այս պահին «Առաջընթաց» ծրագրի մասնակիցների թիվը հատում է 200-ը։ Իսկ 3-րդ խումբն իր դասերը կսկսի մայիսին։
Հավելյալ հարցերի, առաջարկությունների դեպքում կարող եք նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հիշեցնենք՝ «Առաջընթաց» կրթական ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցում է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: