Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Առաջընթաց» կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները քննություններ են հանձնել
News 08/04/2021 15:40

PicsArt Armenia-ից հայտնում են՝ ապրիլի 2-ին անցկացվել է «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին քննությունը՝ Algorithm դասընթացի հիման վրա, որին մասնակցել է առաջին խմբի 25 մասնակից:

Այս պահին «Առաջընթաց» ծրագրի մասնակիցների թիվը հատում է 200-ը։ Իսկ 3-րդ խումբն իր դասերը կսկսի մայիսին։

Հավելյալ հարցերի, առաջարկությունների դեպքում կարող եք նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։

Հիշեցնենք՝ «Առաջընթաց» կրթական ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցում է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: