Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Առաջնորդության զարգացման ծրագիր «Արմաթ» ԻԼ և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից
News 09/04/2021 18:15

ԱՏՁՄ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն ազդարարում են Առաջնորդության զարգացման համատեղ ծրագրի շրջանակներում իրենց համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը, որի շրջանակներում ծրագրում ընդգրկված Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն կստանան երկրի ողջ տարածքում տարածել նորարարական գաղափարներ:

Դառնալով «Արմաթ»-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ՝ մասնագետը ստանձնում է ուսուցչության երկամյա առաքելություն որևէ գյուղական համայնքում: Եթե տեղակայման համայնքի դպրոցում դեռևս առկա չէ «Արմաթ» լաբորատորիա, Ուսուցիչ-առաջնորդն իր գործունեությամբ նպաստում է իր աշակերտների համար տվյալ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ստեղծմանը։

«Մեր նպատակն է  յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, տրամադրել հավասար և գերազանց կրթություն ստանալու հնարավորություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք հասնել սոցիալական փոփոխության։ Բացի այդ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Առաջնորդության զարգացման համատեղ ծրագրի մասնակցին տրվելու է հնարավորություն ձեռք բերելու STEM ուղղությամբ մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություններ», – նշում է հիմնադրամի ներկայացուցիչը։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝ առնվազն 2021թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայությունն ու հայերենի գերազանց իմացությունը։

Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին ծանոթանալու համար կարող եք այցելել նախագծի կայքէջ։ Վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Արմաթ» ԻԼ-ը Առաջնորդության զարգացման երկամյա համատեղ ծրագրի շրջանակներում համագործակցությունն սկսել են դեռ 2020 թվականին։