Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ArchiDutch և ArDesk նիդեռլանդական կազմակերպությունները նախատեսում են մասնաճյուղ բացել ԳՏԿ-ում
News 09/04/2021 17:10

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրենց մասանճյուղն են նախատեսում բացել ArchiDutch և ArDesk նիդեռլանդական կազմակերպությունները, որի համար փնտրում են նոր թիմակիցներ։

Այդ նպատակով ապրիլի 12-ին ժամը 15։00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը։

ArchiDutch Հայաստան մասնաճյուղի առաջնային նպատակներից է նպաստել ապակենտրոնացմանը, հավասար հնարավորություններ ընձեռել մարզի ուսանողին և մասնագետին, մարզերից մեկնած մեր մասնագետներին հետ վերադարձնել իրենց բնօրրանը։

ArchiDutch-ը փնտրում է 3D մոդելավորողներ, տեխնիկական կրթություն ունեցող ուսանողներ կամ մասնագետներ, ովքեր տիրապետում են գծագրության բազային գիտելիքներին, ինչպես նաև փորձառու մասնագետներ, ովքեր կղեկավարեն թիմը կամ թիմերը։

Ընկերության գործունեության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար այցելեք ընկերության կայք կամ ֆեյսբուքյան էջ:

Իսկ ArDesk ընկերությունը փնտրում է ամենաջերմ ու էնտուզիաստ գյումրեցիներին՝ փորձառու Web developer, UI/UX designer, ուսանողներ կամ մասնագետներ, ովքեր տիրապետում են 3DsMax ծրագրին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով ArDesk ընկերության կայք կամ ֆեյսբուքյան էջ։

Ընկերության թափուր հաստիքների համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հայտաձևը։