Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի Աքսելերատոր #5 vol. 3-ը մեկնարկել է
News 12/04/2021 14:25

2021 թվականի ապրիլի 9-ին հայտարարվեց ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի Աքսելերատոր #5 vol. 3-ի պաշտոնական բացումը։

2021 թվականին ծրագիրը նպատակ ունի աջակցել 200 կանանց և աղջիկների, ինչպես նաև 50 երեխաների՝ օգնելով նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ, իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ։  Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, այսպիսով մասնակցությունը չի պահանջում նախնական գիտելիքներ։

Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար  Միհաելա Ստոյկոսկայի բացման խոսքով, որին հաջորդեց  Աքսելերատոր #5 vol. 3 ծրագրի ներկայացումը։ Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները և ծնողները հնարավորություն ստացան ուղղել իրենց հարցերը և մասնակցել “Աղջիկների և կանանց համար STEM կրթության և թվային հմտությունների կարևորությունը” թեմայով  քննարկմանը, որի խոսնակներն էին «Արիբաս» կրթական տեխնոլոգիական նախաձեռնության հիմնադիր Լիլիթ Մովսիսյանը, «Արևաթև» ցերեկային ճամբարի համահիմնադիր, հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը, #125 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Եփրաքսիա Ալավերդյանը։ Քննարկման մոդերատոր՝ ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Ռուզաննա Սաֆարյան։

Աքսելերատոր #5 3-րդ փուլը ներկայացնում է երեք հիմնական ուղղություններ և երկու ճամբարներ: Ուղղություններից երկուսը կսկսվեն ապրիլի 12-ից։

Ծրագրի 2 ուղղությունները՝

15+ կանայք և աղջիկներ
Սա նախատեսված է կանանց և աղջիկների խոցելի խմբերի համար՝ նպատակ ունենալով նրանց սովորեցնել տեխնոլոգիկական և բիզնես հմտություններ՝ շաբաթական սեմինարների/դասընթացների միջոցով։ Նրանք հնարավորություն կունենան նաև հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ:

8-14 տարեկան աղջիկներ
Այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-14 տարեկան աղջիկներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։

Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է The United Nations (UN) COVID-19 Response and Recovery Multi-Partner Trust Fund (COVID-19 MPTF)-ի կողմից։