Արդեն հայտնի են «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի Բութքեմփի և Աքսելերացիայի երկրորդ փուլի հաղթողները, որոնք ընտրվել են ժյուրիի գնահատման արդյունքներով:
Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչով ընտրվել է երեք հաղթող, որոնք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կստանան տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն՝ իրենց բիզնես գաղափարների լիարժեք կյանքի կոչման նպատակով
Բութքեմփ՝
Մարիաննա Ավագյան – Chorani,
Նարինե Խաչատրյան – Kiddy LLC,
Քրիստինե Վարդանյան – Chocomitsin։
Աքսելերացիա՝
Գոհար Մովսիսյան – BariFarm,
Հայարփի Շահինյան – Hovaz,
Մարինե Բաղիրյան – 6 tastes։
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի», «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։