Krisp-ը նորություն ունի։ Հիմնադիրները մանրամասների մասին առայժմ լռում են, ասում են՝ շուտով…
Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կարճ տեսանյութ՝ սովորական զրույց որդու հետ։ Տեսանյութին կից գրել է.
«Հաճախորդներից մեկը գրել էր, որ եթե ինքն ու կինը շարունակեն աշխատել նույն սենյակից, ապա կամ գործընկերների պահանջով իրեն կհեռացնեն աշխատանքից, կամ էլ պետք է կնոջից բաժանվի։ Աղմուկը մարդկանց ձայնից տարբերակելը իհարկե բարդ խնդիր է, բայց մարդու ձայնը այլ մարդկանց ձայներից առանձնացնելը 10 անգամ դժվար։
Շուտով, Krisp-ում …»։
Krisp-ի մյուս համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանն էլ լրացնում է.
«Այս տեխնոլոգիան զրոյից ստեղծված է Հայաստանում։ Այն ուրիշ ոչ մի տեղ չեն կարողացել դեռ ստեղծել։ Վիդեոյում տղայի ձայնը ավտոմատ մաքրվում է Krisp-ի միջոցով, իսկ Արտավազդի ձայնը հանգիստ լսվում է։
Պատկերացրեք ինչքան պետքական է լինելու կյանքում։ Իմիջիայլոց, նաև մեծահասակների համար է աշխատում։
Շուտով լինելու է Krisp-ի բոլոր վերսիաներում»։