Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Startup School-ում մոտիվացնում են պատանի սաներին իրենց հասակակիցների հաջողություններով
News 14/04/2021 14:40

Startup school-ում մոտիվացնում են պատանի սաներին հենց իրենց հասակակիցների հաջողություններով։ Վստահեցնում են՝ լավ ձեռներեց կարելի է դառնալ նույնիսկ 16 տարեկանում։

Օրինակ, Րիա Կարումաչին` 16 տարեկան աղջիկը, որը հիմնել է SmartCane ստարտափը։

SmartCane-ը սարք է, որը սենսորների միջոցով թույլ է տալիս կույր մարդկանց հասկանալ, թե ինչ հեռավորության վրա կա խոչընդոտ, ինչ չափի է այն, ինչպես նաև նկարագրում է՝ արդյոք տեղանքը թաց է, սղլիկ, թե ոչ։

Ըստ Րիայի՝ աշխարհը զարգանում է շատ արագ, սակայն ոչ համաչափ։ SmartCane-ի նորարարական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հազարավոր մարդկանց լուծելու իրենց խնդիրները։

Այնպես որ, գնա Startup school, գնա երազանքիդ հետևից։

Հերթական խմբի գրանցումները բաց են. գրանցվիր հիմա: Մանրամասների համար զանգահարի՛ր՝ +374 44 717172:

Հիշեցնենք՝ սա նորարարական ծրագիր է և 12-16 տարեկան պատանիներին հնարավորություն է տալիս տիրապետելու ինքնազարգացման և ստեղծարարության գործիքներին, հաջողակ ձեռներեց դառնալու հմտություններին, ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ձեռներեցության, բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև կողմորոշվելու մասնագիտության ընտրության հարցում:

Startup School-ի ծրագիրը մշակվել է մասնագետների կողմից: Գրանցվել կարող են 12-16 տարեկան պատանիները: Տեղերը սահմանափակ են: Դասընթացը վճարովի է: