Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԳՏԿ-ում և ՎՏԿ-ում «Full Stack ծրագրավորում» դասընթացի շրջանակում առցանց հանդիպումները շարունակվում են
News 14/04/2021 16:50

Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աշխատակիցները ջանք չեն խնայում, որ «Full Stack ծրագրավորում» դասընթացի ուսանողները ստանան առավելագույն գիտելիքներ և փորձ։

Այդ նպատակով ԳՏԿ և ՎՏԿ թիմերն ունեցել են առցանց հանդիպում «Full Stack ծրագրավորում» դասընթացի դասընթացավարների հետ, որի ընթացքում քննարկել են դասընթացի բովանդակային և կազմակերպական բաղադրիչները։ Ինչպես նաև մասնագետները կիսվել են իրենց դասավանդման փորձով և մշակել դասավանդման ընդհանուր մեթոդաբանություն՝ երկու մարզերի ուսանողների համար։

Full Stack ծրագրավորում դասընթացն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ`անվճար հիմունքներով։