News

CyHub Armenia-ն մեկնարկում է դասընթացների շարք՝ պաշտպանելու ձեր համակարգերը «թշնամիներից»

Իսկ գիտե՞ք, որ կան հաքերներ, ովքեր մեղադրվում են երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու փորձի մեջ:

Մեթյու Բևանը և Ռիչարդ Փրայսը բրիտանացի հաքերներ են, ովքեր 1996 թ.-ին կոտրել են ռազմական ցանցեր, այդ թվում ՝ Գրիֆիսի ռազմաօդային բազան, Պաշտպանության տեղեկատվական համակարգի գործակալությունը և Կորեայի ատոմային հետազոտությունների ինստիտուտը (KARI): Նրանք KARI-ի հետազոտությունները լցրել էին ամերիկյան ռազմական համակարգեր, հենց այդ պատճառով մեղադրվում են գրեթե երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ:

Իրենց այս քայլով Բևան և Փրայսը ցույց տվեցին, որ նույնիսկ ռազմական ցանցերն են խոցելի:

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել է  StartHub Armenia-ն, ապրիլի 20-ին CyHub Armenia-ն մեկնարկում է «Անվտանգ ու Հուսալի համակարգերի ստեղծում» անվճար առցանց դասընթաց Վահագն Վարդանյանի հետ, որի շնորհիվ կկարողանաք պաշտպանել ձեր համակարգերը «թշնամիներից»:

Share