News

Հերթական գիտական առցանց դասախոսության բանախոսը Սուսաննա Տիրացույանն է

ՁԻՀ-ն առաջարկում է հերթական գիտական առցանց դասախոսությունը, որը կվարի Սուսաննա Տիրացույանը՝ Ռուս-Հայկական Համալսարանից։ Նա կխոսի «Հակաբիոտիկների դիմադրության դեմ նոր և արդյունավետ ռազմավարությունների մշակում» թեմայով:

Միացեք դասախոսությանն այս ուրբաթ՝ ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին: Մասնակցությունը հաստատեք՝ գրանցվելով այստեղ:

Հիշեցնենք՝ գիտական առցանց դասախոսությունների շարքը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, PMIScience-ի աջակցությամբ՝ հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի շրջանակում:

 

Share