Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Full stack» ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացել են դասընթացավարների հետ, նրանց են ներկայացվել դասընթացի մանրամասները, նպատակը և դասընթացի արդյունքում ձեռք բերվող գիտելիքների կիրառությունն ու պահանջարկը աշխատաշուկայում։
Հիշեցնենք՝ «Full stack ծրագրավորում» դասընթացն իրականացվում է Շիրակի և Լոռու մարզերում բնակվող Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամների համար։
Դասընթացն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ` ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ`անվճար հիմունքներով։