Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«ՔայլՏեք»-ը ներկայացնում է հայկական արտադրության հատուկ վերականգնողական սարքեր
News 15/04/2021 16:26

2016թ. «Քառօրյա պատերազմ»-ից հետո թիմը, որն աշխատում էր հաշմանդամություն ստացած տղաների հետ, գերխնդիր են ունեցել վերականգնել նրանց քայլքի կորցրած ֆունկցիաները և կանխարգելել, մեղմել հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները:

Այսպես ստեղծվել է «ՔայլՏեք»-ը, որի շրջանակներում թիմը նախաձեռնել ու սեփական ռեսուրսներով մեկնարկել է հատուկ վերականգնողական սարքերի ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը։
Տարատեսակ փորձերի, փորձարկումների, «25 ժամ / 8 օր» թիմային աշխատանքների արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են.
  • կանգնակը,
  • կանգնակ-մահճակալը,
  • կանգնակ-սայլակը,
  • քայլաբերը,
  • ֆունկցիոնալ զուգափայտը,
  • անվասայլակի էլեկտրական կցորդիչը։
Այս ընթացքում թիմն ունեցել է նաև գիտաարտադրական փայլուն ձեռքբերումներ, որոնք կներկայացնեն հետագայում։
Հաշվի առնելով առկա կարիքը՝ «ՔայլՏեք» ընկերությունն ընդունում է նախապատվերներ վերոնշյալ վերականգնողական սարքավորումների համար:

Մանրամասների համար գրեք «ՔայլՏեք»-ի էջին կամ զանգահարեք +374 77 762 302, +374 99 055 655, +374 91 894 488 հեռախոսահամարներով։