News
15/04/2021 16:26
2016թ. «Քառօրյա պատերազմ»-ից հետո թիմը, որն աշխատում էր հաշմանդամություն ստացած տղաների հետ, գերխնդիր են ունեցել վերականգնել նրանց քայլքի կորցրած ֆունկցիաները և կանխարգելել, մեղմել հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները:
Այսպես ստեղծվել է «ՔայլՏեք»-ը, որի շրջանակներում թիմը նախաձեռնել ու սեփական ռեսուրսներով մեկնարկել է հատուկ վերականգնողական սարքերի ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը։
Տարատեսակ փորձերի, փորձարկումների, «25 ժամ / 8 օր» թիմային աշխատանքների արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են.
- կանգնակը,
- կանգնակ-մահճակալը,
- կանգնակ-սայլակը,
- քայլաբերը,
- ֆունկցիոնալ զուգափայտը,
- անվասայլակի էլեկտրական կցորդիչը։
Այս ընթացքում թիմն ունեցել է նաև գիտաարտադրական փայլուն ձեռքբերումներ, որոնք կներկայացնեն հետագայում։
Հաշվի առնելով առկա կարիքը՝ «ՔայլՏեք» ընկերությունն ընդունում է նախապատվերներ վերոնշյալ վերականգնողական սարքավորումների համար:
Մանրամասների համար գրեք «ՔայլՏեք»-ի էջին կամ զանգահարեք +374 77 762 302, +374 99 055 655, +374 91 894 488 հեռախոսահամարներով։